۲۱ آبان ۱۳۹۲

شعر مدرن فارسی در ارمنستان امروز

ترجمه دو شعر به ارمنی ازوبلاگ:http://www.iranliter.blogspot.com/


                     *  *   *


Կարիք չունի աշխարհ շրջելու

քեզ տեսնելն արդեն բավ է.
աշխարհ է տեսել:

Միլիոնավոր միագույն քարերից,
որ գլորվում են մեկմեկու վրա գետի հունի մեջ
միայն մեր հայացքը ներհայող քարն է
գեղեցկանում:

Վերցրու հեռախոսը,
հավաքիր համարը
ու նրան թող
քաղաքի ամենաաղմկոտ կայարանում
քեզ որոնելու առաքելությունը :

Հազարավոր կանանցից,
որ վաղը կիջնեն գնացքից
գեղեցիկ է մեկը
մնացածը՝ ճամփորդ:



ՊԻԿԱՍՈ


Հարևանի վեցամյա տղան ասաց՝

թե աղջիկները չխաղան իր հետ,
նրանց մորեմերկ կնկարի:

- Մի մտահոգվիր, սիրելիս,
Անտոնին բլեֆ է անում,
միայն նկարիչներն են ունակ
մարդկանց նկարել մորեմերկ:

Երեկոյան,
երբ նկարը ցույց տվեց,
հազիվ զսպեցինք ծիծաղներս
և Պիկասոյին հիշեցինք, որ ասում էր՝
երեխաները հանճարներ են:

Իզաբելը
նկարը բուխարու կրակին հանձնեց
ու լացելով փախավ իր սենյակ:

Մենք ողջ գիշեր
կրակի շուրջ նստեցինք
հիշատակելով բոլոր կանանց
ում Պիկասոն լացեցրել էր:


© Աբբաս Սաֆֆառի
© Էդիկ Պօղոսեան


ԻՐԱՆԼԻՏԵՐ ԽՈՒՄԲԸ ԽՆԴՐՈՒՄ Է. բլոգից վերցված նյութերը տարածելիս, ելնելով հեղինակային իրավունքի կանոններից, անպայման նշել աղբյուրը՝ iranliter.blogspot.com, հեղինակի և թարգմանչի անունները: Տպագիր տարածման համար` նախապես համաձայնեցնել Իրանլիտեր խմբի համակարգողի հետ:
Շնորհակալություն